Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 122-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2024 թվականի N 122-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատախազության Սյունիքի մարզի դատախազի 2024 թվականի հունիսի 4–ի և 2024թվականի հունիսի 25-ի գրությունները

1. Տալ համաձայնություն

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նախկին Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավարի 2006թվականի մայիսի 22-ի որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 09-063-001-024 կադաստրային ծածկագրով 4,824 հա հողամասը Լիանա Մարտունի Արզանյանի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով օտարելու մասին,

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նախկին Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավարի 2009թվականի մայիսի 05-ի N 05-Ա որոշումը` hամայնքային սեփականություն հանդիսացող 09-063-105-026 կադաստրային ծածկագրով 19,88 հա հողամասն Արտյուշա Մինասյանին օտարելու մասին,

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նախկին Ներքին Խնձորեսկ համայնքի ավագանու 2009թվականի հուլիսի 8-ի 22-ի որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-063-0105-0027 կադաստրային ծածկագրով 12,58 հա հողամասն աճուրդով «Ներքին Թաղի Հայարփի» ՍՊ ընկերությանը վաճառելու և 2009թվականի հոկտեմբերի 01-ի հողամասերի աճուրդով վաճառքի արդյունքների մասին արձանագրությունների և նույն հողամասը Արտյուշա Մինասյանին օտարելու մասին ՀՀ Սյունիքի մարզի նախկին Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավարի 2009թվականի հոկտեմբերի 02-ի N 06-Ա որոշումը,

անվավեր ճանաչելու վերաբերյալ(այդ թվում՝ ածանցյալ պահանջներ) ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի առաջարկությանը:

2. Լիազորել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի խորհրդական Կարեն Յուրիի Ջավահիրյանին (ն.ք. 006461701, տրված 07․11․2017թ․ 032-ից)` ՀՀ վարչական դատարանում իրականացնելու հայցվորին վերապահված լիազորությունները:

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


Կողմ -12

ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ

ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -1

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

Ձեռնպահ -2

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.00 Մբ)
(12.63 Կբ)
(3.48 Մբ)
(1.32 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner