Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի հունիսի 19-ի թիվ 52 նախագծման թույլտվությունը և առաջարկությունը,
- Գորիս համայնքի Վերիշեն գյուղի վարչական սահմանում գտնվող «ՖԴՀ Ագրո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-096-0353-0005 ) 0.455 հեկտար գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ բրդի վերամշակման արտադրամաս կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|