Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 09.01.2018թ. N 8 դրական եզրակացության և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 2.1234հեկտարար ոտավայրը /կադաստրային ծածկագրեր` 09-045-0124-0023, 09-045-0124-0001/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության՝ հասարակական սպասարկման համալիր կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |