Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականության 2024թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 21-Ա որոշման N 2 հավելվածում կատարել փոփոխություններ և գույքացանկից հանել հետևյալ ավտոմեքենաները.
1) KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 493 CR 61, սեփականության վկայական՝ N 14YY516012, թողարկման տարեթիվը՝ 2012թ.),
2) VAZ 21214-120-20 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 921 LL 70, սեփականության վկայական՝ N 14XX048845, թողարկման տարեթիվը՝ 2006թ.),
3) GAZ 31105 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 701 CX 61, սեփականության վկայական՝ N 14YY848671, թողարկման տարեթիվը՝ 2008թ.):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |