Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի 2025 թվականի ապրիլի 4-ի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» N0022155349 որոշումը, համաձայն Գորիս համայնքի ղեկավարի առաջարկության, 1. Ամբողջությամբ դադարեցնել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) հետագա աշխատանքների կազմակերպումը Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոցի թիվ 24/4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքում՝ մինչև շենքի մասով հայտնաբերված համապատասխան խնդիրների լուծումը։
2. Հաշվի առնելով այն, որ համայնքը ներկայումս չունի համայնքային սեփականություն հանդիսացող այլ շենք՝ Կազմակերպության հետագա գործունեությունն իրականացնելու համար, տալ համաձայնություն Կազմակերպության աշխատանքները կազմակերպելու նպատակով Գորիս քաղաքում գտնվող համապատասխան չափանիշներով այլ շենք վարձակալելուն:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթների իրականացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ |