Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 60-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշումների պահանջների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասերը՝ համաձայն հավելվածի, առանց մրցույթի, 1(մեկ) տարի ժամկետով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատ (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) սարքեր կամ վճարային տերմինալներ, ավտոմատացման համակարգեր տեղադրելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը։