Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 17-ի N 2/փ 58 դրական եզրակացությունը
- «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Խնձորեսկ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխությանը և Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայի «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության 0,05913հա (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0119-0002), 0,06917հա (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0117-0005), 0,20201հա(կադաստրային ծածկագիր՝ 09-045-0119-0001), 0,12625հա (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0117-0004), 0,06933հա (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0117-0006) և 0,06287հա (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0112-0083-ից) ջրային հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների հողատեսքի՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար (համաձայն հավելված 1-6):
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|