Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 101-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սիլվա Վազգենի Տատինցյանի 28․10․2025թ․ դիմումը՝ հողամասերից կամովին հրաժարվելու մասին.
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սիլվա Վազգենի Տատինցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով: