Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 89-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2025 թվականի օգոստոսի 13-ի №Պն/510-ԳՔ-499 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 13 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակելի շենքերով ծանրաբեռնված, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 09-003-0209-0017 կադաստրային ծածկագրով 0.10322 հեկտար մակերեսով հողամասը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|