Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 34-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-11-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը 1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքի` տեղական տուրքի համար գոտիավորումը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2017 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2017 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ենթակայության ուսումնական հիմնարկներում 2017 թվականի կրթության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 4-ի: |