Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 75-րդ հոդված 1-ին մասի 1-ԻՆ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գորիսի բաժնի 2025 թվականի օգոստոսի 13-ի №78-1/3-1830 գրությունը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
-
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սանդի ձոր 1-ին թաղամասի թիվ 42 հասցեի 0,35508 հա բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0201-0002) հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնին՝ վթարված կամ բաժին տեղափոխված տրանսպորտային միջոցները պատշաճ կայանելու համար՝ նպատակ ունենալով Գորիսի բաժնի դիմացի հատվածում քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու, ինչը դժգոհություն էր առաջացրել բնակիչների շրջանում։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|