|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 նոյեմբերի 2022 թվականի N 841-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Գ.ՏԱԹԵՎԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑԻՆ ԵՎ ՄԱՐՅԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Գորիսի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 146-Ա որոշումը, հիմք ընդունելով անշարժ գույքի գնահատման N326 հաշվետվությունը (որակավորման վկայական N ԱԳԳ 327) և Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Ներսես Շադունցի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի դիմում-խնդրանքը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ.Տաթևացի փողոցի թիվ 13/2 հասցեում Ներսես Շադունցին և Մարյամ Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի տակ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ.Տաթևացու փողոցի թիվ 13/19 հասցեի 60,8քմ մառանը (կադաստրային ծածկ. 09-003-0108-0006-001-019), որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ներսես Շադունցին և Մարյամ Մանուկյանին, գույքի գին սահմանել 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N326 հաշվետվության (որակավորման վկայական N ԱԳԳ 327):
- Սահմանել, որ Գնորդը պարտավոր է սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում անշարժ գույքի համար սահմանված գումարը` 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125440 հաշվին:
- Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վահե Պողոսյանին, անշարժ գույքի համար նախատեսված գումարի վճարումից հետո, 10-օրյա ժամկետում Գորիսի համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի ուղղակի վաճառքի պայմանագիր:
- Նախազգուշացնել Գնորդին, որ անշարժ գույքի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
- Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.35 Մբ)
|
 |
(1.61 Մբ)
|
 |
(161.36 Կբ)
|
 |
(222.84 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|