|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 սեպտեմբերի 2023 թվականի N 97-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԴԻ ՁՈՐ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սանդի ձոր 1-ին թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,26100հա հողամասը (ծածկ. 09-003-0203-0001-ից), հանրային ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|
Կողմ -11 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(756.07 Կբ)
|
 |
(14.37 Կբ)
|
 |
(131.11 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|