Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 60-րդ կետով և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 26-ի N 2/փ - 70 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Վերիշեն բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,65719հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-096-0245-0015) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության հողատեսքի՝ արտադրություն կազմակերպելու համար (քարջարդիչ կայան և ասֆալտբետոնե գործարան):
- Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|