Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը Գորիս համայնքի Ակներ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, որը սահմանազատվել է 09-024-0217-0001-03, 09-024-0217-14 և 09-024-0217-0001-12 կադաստրային ծածկագրերից և որի նկատմամբ գոյություն չունի իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել որպես Գորիս համայնքի սեփականություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |