Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Մհեր Թովմասյանի 2025 թվականի մարտի 5-ի դիմում-խնդրանքը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 136/18 հասցեում Մհեր Թովմասյանի սեփականություն հանդիսացող բնակարանի տակ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 136/32 հասցեի 24,8քմ մառանը (կադաստրային ծածկ. 09-003-0225-0002-001-032), ուղղակի վաճառքի ձևով օտարել Մհեր Թովմասյանին, գույքի գին սահմանել 636 000 (վեց հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության (որակավորման վկայական N ԳԳ 2024-11):
- Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|