Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքով», հիմք ընդունելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1.Հավանություն տալ՝ շրջակա միջավայրի պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական փոփոխությունների մեղմման նպատակով «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ ﬔղմացման ﬕջոցառուﬓերի շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման ﬕջոցով» ծրագրի շրջանակներում 2025 և 2026 թթ․-ին Գորիս համայնքի համայնքապատկան հողատարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին։
2.Անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներն իրականացնել հետևյալ տարածքներում.
ա) Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 09-003-0020-0001-ից/ 15 հա
բ) Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 09-003-0337-0001-ից/ 20 հա
Գ) Ակներ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 09-024-0203-0001-ից/ 7,5 հա
3.Համայնքի ղեկավարին՝ համակարգել աշխատանքները ծրագրի պատասխանատու կողմերի հետ, աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ հողերի նպատակային օգտագործման փոփոխության, ծրագրային ու տեխնիկական աջակցության տրամադրման և անհրաժեշտ ընթացակարգերի կազմակերպման հարցերում։ |