Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 30
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ կետով, 72-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 143   հոդվածի   8-9 կետերով, Հայաստանի  Հանրապետության  կառավարության    2011   թվականի   դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության  համայնքների (բնակավայրերի) գլխավոր  հատակագծերի և համակցված տարածական  պլանավորման  փաստաթղթերի  մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2003 թվականիմայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն  որոշումներն  ուժը  կորցրած   ճանաչելու  մասին» N 1920 և 2001 թվականի  ապրիլի 12-ի «Պետական  և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 07. 02. 2008թ-ի  հողերի  կատեգորիան փոխելու  մասին  N 123-Ն որոշումը, Խնձորեսկ գյուղի  ավագանու  01.11.2005թ N20 որոշումը, 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 713 որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ  /բնակավայրի/  գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունները և համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 5.4 հա վարելահողը  փոխադրել բնակավայրերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար:
  2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոխված 5.4հա հողամասերը՝ համաձայն հավելվածի, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել 2005 թվականին աճուրդին մասնակցած բնակիչներին՝ անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար:
  3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն  որոշումից բխող անհրաժեշտ  գործառույթների  իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.73 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner