Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 159-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2024 թվականի N 159-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ) ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 63-րդ  հոդվածներով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով, 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 3-ի N-2/փ-278 և 2024 թվականի հուլիսի 24-ի N-2/փ-310 դրական եզրակացությունները, Հայաստանի Հանարպետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ««Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից  իրականացվող «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի մասին»  N 702-Ա որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

  1.  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունները. 

1.1 Համայնքային սեփականություն հանդիսացող  09-003-0331 կադաստրային ծածկագրով 50,0հա ընդհանուր մակերեսով (42,38532 հա վարելահող, 7,61468հա արոտավայր) գյուղատնտեսական  նպատակային  նշանակության հողերը և  09-003-0097-0001 կադաստրային ծածակագրով 1,60014 հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել 50,0 հեկտար ընդհանուր մակերեսով  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  օբյեկտների՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ և  1,60014 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության  «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:

1.2 Համայնքային սեփականություն հանդիսացող  09-003-0093-0013 կադաստրային ծածկագրով  1,04641 հա մակերեսով ջրային հողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության  «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:

2. Տալ համաձայնություն սույն որոշման 1-ին կետի 1.1 և 1.2 ենթակետերի հողերի նպատակային նշանակության փոփոխության գրանցման աշխատանքները ավարտելուց հետո անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, 6.58804հա հողատարածք «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական համալիրի և 50հա հողատարածք «խելացի» անասնաշենքի ու անասնապահության կենտրոնի կառուցման համար:

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  

 


Կողմ -12

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(925.40 Կբ)
(1,001.23 Կբ)
(923.01 Կբ)
(59.04 Կբ)
(340.57 Կբ)
(12.28 Մբ)
(66.36 Կբ)
(31.23 Կբ)
(1.42 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner