|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 28-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 30/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.038 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի N ՍԹ/10305-2022 գրության պարզաբանումը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2025 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) նախագիծը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 5-րդ փողոցի թիվ 30/1 հասցեում Ալբերտ Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-096-0081-0005, վկայական N 16022023-09-0009) 0,038հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ անասնաշենք կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|
Կողմ -11 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(137.74 Կբ)
|
 |
(93.61 Կբ)
|
 |
(2.19 Մբ)
|
 |
(5.23 Կբ)
|
 |
(121.38 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|