Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» գործառնական նշանակության 10,0 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0304-0016) մակերեսով հողամասը՝ մրցույթով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկնարկային վճարի չափ սահմանելով տարեկան 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |