|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2023 թվականի N 44-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,0330 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը, Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7- թիվ 75-Ա որոշումը և Գորիս համայքի ղեկավարի առաջարկությունը,
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական սահմանում գտնվող (09-003-0335-0001 կադաստրային ծածկագրից) 0.0330 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ հողատարածքի վրա առկա անասնաշենքի պետական գրանցումն իրականացնելու և շահագործելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|
Կողմ -13 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(987.07 Կբ)
|
 |
(580.58 Կբ)
|
 |
(2.05 Մբ)
|
 |
(508.89 Կբ)
|
 |
(12.01 Կբ)
|
 |
(1.13 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|