Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի N ՍԹ/10305-2022 գրության պարզաբանումը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2025 թվականի ապրիլի 10-ի նախագծման թույլտվությունը /ՃՀԱ/527/13381-25/ և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի Ակներ գյուղում գտնվող Մհեր Բադիրյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-024-0217-0032, վկայական N 20032025-09-0047) 0,2485հա այլ հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ գյուղմթերքի վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|