Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից ընդունած 2023 թվականի մայիսի 2-ի որոշման նախագիծը և առաջարկությունը,
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական սահմանում գտնվող (09-003-0310-0021 կադաստրային ծածկագրից) 0.02302 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ քաղաքացի Սուրեն Ադունցի կողմից ինքնակամ կառուցված անասնաշենքի օրինականացման համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|