Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի N ՍԹ/10305-2022 գրության պարզաբանումը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2025 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) նախագիծը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 5-րդ փողոցի թիվ 30/1 հասցեում Ալբերտ Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-096-0081-0005, վկայական N 16022023-09-0009) 0,038հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ անասնաշենք կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|