Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետրով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականիմայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920 և 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 07. 02. 2008թ-ի հողերի կատեգորիան փոխելու մասին N 123-Ն որոշումը, Խնձորեսկ գյուղի ավագանու 01.11.2005թ N20 որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Բնակավայրերի կատեգորիայի՝ բնակելի կառուցապատման նպատակային նշանակությունը փոխված 5.4հա հողամասերը՝ համաձայն հավելվածի, անհատույց սեփականության իրավունքով օտարել 2005 թվականին աճուրդին մասնակցած բնակիչներին՝ անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|