Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,0հա արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0132-0164) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողատեսքի՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|