Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը, Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7- թիվ 75-Ա որոշումը և Գորիս համայքի ղեկավարի առաջարկությունը,
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական սահմանում գտնվող (09-003-0335-0001 կադաստրային ծածկագրից) 0.0330 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ հողատարածքի վրա առկա անասնաշենքի պետական գրանցումն իրականացնելու և շահագործելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|