Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,3հա արոտավայրում (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0304-0014) օգտակար հանածոների արդյունահանման (քարի արդյունահանման) հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|