Այսօր: Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 03
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԵՍՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Համեստ Ղազարյանի դիմումը,

1 Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամաս 10 շենքի հարևանությամբ թիվ 8 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 0,001984 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր 09-003-0213-0027), Գորիս համայնքի և Համեստ Ղազարյանի հետ 2013թվականի փետրվարի 1-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել 25 /քսանհինգ/ տարի ժամկետով՝ մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը։

2. Համեստ Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2013 թվականի փետրվարի 1-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։

3. Սահմանել, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են կառուցապատող Համեստ Ղազարյանի միջոցների հաշվին:

4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.16 Մբ)
(1.22 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner