Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.06.25 Գորիսում նշվեց Ա․ Բակունցի ծննդյան 126-ամյակը
Այս տարի լրանում է հայ գրող, խոսքի արվեստի մեծագույն գիտակ Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակը։Ավանդույթի համաձայն՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գրողի կիսանդրուն, իսկ բակունցների հյուրընկալ հարկի ներքո հնչեցին երախտագիտության ու սիրո խոսքեր։Գորիսի համայնքապետարանի և Ա․ Բակունցի տուն-թանգարանի կազմակերպած գրական-երաժշտական միջոցառմանը կատարումներով հանդես եկան Գ․ Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, «Մեծ Հայք» պարային ստուդիան, ինչպես նաև գրողի անունը կրող դպրոցի աշակերտները։Թանգարանում ներկայացվեց նաև գեղանկարիչ Արամ Մաշուրյանի վրձնած դիմանկարները՝ «Գորիսյան դիմանկարային պատում» խորագրով, որոնք ներկայացնում են Գորիսի մերօրյա մտավորականներին, քաղաքային ... Մանրամասն
10.06.25 Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների
Հայտնի մտավորական Մարտիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների՝ Յուրի Սուվարյանին, Գուրգեն Մելիքյանին, Սամվել Մուրադյանին, Վարդան Խաչատրյանին, Արթուր Ղարագյոզյանին, Աշոտ Գևորգյանին, Նորայր Մուրադյանին և ուրիշների։ Գորիսի գիտական և ստեղծագործ մտավորականության, գրականության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ բովանդակալից ու երկար սպասված հանդիպում։Հյուրերին ջերմորեն ողջունեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, բարձր գնահատեց նրանց ավանդը գիտության, մշակույթի զարգացման մեջ, նշեց, որ ոգևորիչ է Գորիսում նման միջոցառումների կազմակերպումը։Գորիսի ... Մանրամասն
09.06.25 Առուշ Առուշանյանն ընդունել է Թիերի Կովակսին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովակսին և փոխքաղաքապետ Լևոն Սակունցին։Հանդիպման օրակարգում քույր քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության ամփոփումն էր և զարգացման նոր հեռանկարների քննարկումը։ Քաղաքապետերն արձանագրել են, որ մինչ օրս իրականացված հետևողական քայլերի շնորհիվ զգալի դրական փոփոխություններ են գրանցվել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, հաջողությամբ կյանքի են կոչվել մշակութային փոխանակումների և կրթական նախաձեռնությունների վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները։Արձանագրված հաջողությունների հիման վրա՝ Առուշ Առուշանյանը և Թիերի Կովակսը նախանշել են համագործակցության խորացման նոր անելիքները։ Հատուկ շեշտադրվելու ... Մանրամասն
09.06.25 Գորիս համայնքի ղեկավար Ա․ Առուշանյանի այցը Գորիսի տարեցների համայնքային կենտրոն
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար ավագ սերնդի հանդեպ հոգատարությունն ու խորին հարգանքը մշտապես առաջնահերթություն են։ Այս սկզբունքի վառ դրսևորումն էր այսօրվա ջերմ հանդիպումը. համայնքի ղեկավարն այցելել էր Գորիսի տարեցների համայնքային կենտրոն՝ հյուրընկալվելով այնտեղ հավաքված տարեցներին։Հանդիպումը պարզապես պաշտոնական այց չէր, այլ անմիջակա զրույցի հնարավորություն։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Առուշ Առուշանյանը առանձնակի պատկառանքով է վերաբերվում մեր մեծերին։ Համայնքի ղեկավարը ոչ միայն լսեց նրանց խոսքը, այլև հետաքրքրվեց նրանց առօրյայով, հուզող հարցերով և առաջարկներով։ Ի նշան հարգանքի և ուշադրության՝ համայնքի ղեկավարը տարեցներին նվիրեց սեղանի խաղեր՝ նրանց ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու ... Մանրամասն
02.06.25 Գորիսը՝ Հայ-Ֆրանսիական Համագործակցության Կենտրոնում
Գորիս քաղաքը այս օրերին դարձել է հայ-ֆրանսիական ակտիվ երկխոսության և գործընկերության հանգրվան։ Մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ հոբելյանական համաժողովը, որը միավորել է երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Այս կարևոր իրադարձությանը մասնակցելու նպատակով Գորիս են ժամանել հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ինչպես Ֆրանսիայից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։
Համաժողովը հարթակ է հանդիսանում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի քննարկման և ապագա համագործակցության նոր ուղիների բացահայտման համար։
01.06.25 Գորիսում բացվեց 16-րդ խաղահրապարակը. լավագույն նվերը երեխաներին՝ Հունիսի 1-ին
Գորիսում, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ Հունիսի 1-ին, համայնքի փոքրիկներին մատուցվեց հրաշալի նվեր. Ակ. Բակունցի անվան դպրոցի հարակից զբոսայգում շահագործման հանձնվեց նոր խաղահրապարակ-մարզահրապարակ։ Սա քաղաքում բացված թվով 16-րդ խաղահրապարակն է, որը Գորիսի սիրված հանգստի գոտիներից մեկը դարձնում է էլ ավելի գրավիչ երեխաների, դեռահասների և առողջ ապրելակերպի սիրահարների համար։Զբոոսայգու խաղահրապարակ-մարզահրապարակը կառուցվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների անկանխիկ վճարումներից ձևավորված ֆոնդի միջոցներով՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Նախագծման ու կառուցման աշխատանքներում որպես գործընկեր ներգրավվել է Հայաստանի Սթրիթ ... Մանրամասն
28.05.25 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցնե՛ր,Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։Այսօր յուրաքանչյուր հայի սրտում արթնացնում է խորին հպարտություն և պատասխանատվության զգացում:1918 թվականի մայիսին մեր նախնիները հիմք դրեցին մի նոր գիտակցության՝ ազատ քաղաքացու, սեփական ճակատագրի տերը լինելու գիտակցության։ Առաջին Հանրապետությունը դարձավ ապացույցը, որ անկախության գաղափարը կենսունակ է նույնիսկ ամենածանր փորձությունների պահին, երբ ժողովուրդը միասնական է և վճռական։ Սա այն համամարդկային արժեքն է, որը ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր պայքարում են արժանապատվության և ազատության համար։Այս տոնը մեզ հիշեցնում է, որ պետականությունը ոչ թե տրվածք է, այլ ամենօրյա, տքնաջան աշխատանքի, մտքի և հոգու ներդրման արդյունք։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner