Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ

Հարթակը նախատեսված է քաղաքացիների հետ _________ համայնքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակը ստեղվել է քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:

Շնորհիվ այս հարթակի՝ ________ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը:

Միևնույն ժամանակ, ________ համայնքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:

Հարթակը միջավայր է, որը, համայնքի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց հավաքելու է մեկ վայրում՝ ստեղծելով ակտիվ քաղաքացիների համայնք: Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:


 
Կանոններ
 
Հարգելի՛ Օգտատեր, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հարթակի կանոններին և հետևել դրանց:
 
Հարթակում գրանցման կանոններ
 
Հարթակում կարող են գրանցվել ․․․․․․․․․ :
 
Առաջարկների ընդունման և հրապարակման կանոններ
 
Հարթակում առաջարկները կարող են ներկայացնել միայն Կայքում գրանցված Օգտատերերը: Ուղարկված առաջարկները դիտարկվում են, որպես քաղաքացիների ընդհանուր սեփականություն, իսկ սկզբնական գաղափարը կարող է որոշ չափով ձևափոխվել քննարկումների, ուսումնասիրությունների և խորհրդատվական գործընթացի ընթացքում: Համայնքապետարանն իրավունք է վերապահում օգտագործել սույն հարթակում ներկայացված գաղափարները: Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի xxxxxxxx (xxxx միլիոն) ՀՀ դրամը: Հարթակին ուղարկվող առաջարկները, հրապարակվելու և իրականացման հավակնորդ դառնալու համար պետք է. լինեն հանրօգուտ գաղափարներ և չհետապնդեն անձնական կամ խմբային շահ, լինեն ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, բացի պահպանման ծախսերից, ներկայացվեն կիրթ և գրագետ (մեսրոպատառ) հայերենով, չոտնահարեն այլ անձանց իրավունքները, լինեն իրականանալի և իրագործելի, լինեն հայերենով և մեսրոպատառ, համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը, համայնքի ավագանու որոշումներին, համայնքի ղեկավարի որոշումներին կամ այլ օրենսդրական և/կամ ենթաօրենսդրական ակտերին և դրույթներին: Հարթակում չեն հրապարակվում առաջարկներ, որոնք պարունակում են. անհարգալից բառապաշար, ինչպես նաև վիրավորական արտահայություններ` այդ թվում, ռասսայական, կրոնական կամ այլ ուղղվածության, բռնությանն կամ ապօրինի գործողությունների կոչեր, սեռական ծառայություններ և ապրանքատեսակներ, մարմնավաճառություն, պոռնոգրաֆիա, այդ թվում՝ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ, նյութական օգնության խնդրանք և առաջարկ, խաբեություն, շորթում, նյութական օգնության խնդրանք և առաջարկ, ազգային, ռասայական, կրոնական, սեռական խտրականություն, դեղորայքի, թմրանյութերի և մարդկային օրգանների առք ու վաճառքի մասին առաջարկներ, աշխատանքի առաջարկ, ինչպես նաև ինտերնետում գումարի վաստակման առաջարկ, առաջարկներ օկուլտային թեմայով` բախտագուշակություն, սատանիզմ, մոգություն, էքստրասենսոր ծառայություններ և այն, կասկածելի ֆինանսական ծառայությունների առաջարկներ, գովազդային առաջարկներ և ծառայությունների նկարագրեր, գյուտարարության և գիտական աշխատանքների, ինչպես նաև կոմերցիոն նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցություն, ՀՀ օրենսդրությամբ արգելվող ցանկացած այլ գործողություն: Առաջարկների հրապարակման կանոններին չհամապատասխանող գաղափարները չեն տեղադրվի հարթակում: Շահերի բախումից հնարավորինս զերծ մնալու նպատակով հարթակի պատասխանատուների և ադմինիստրացիայի կողմից առաջարկներ չեն ընդունվում: Ձեր առաջարկը չի հրապարակվի հարթակում նաև այն դեպքում, եթե նման ծրագիր արդեն իսկ իրականացվում է համայնքապետարանի կողմից։ Համայնքի զարգացման ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով: Հարթակի կանոններին համապատասխանող առաջարկների հրապարակումը իրականացվում է հնարավորինս սեղմ և պատշաճ ժամկետներում, ինչն անհրաժեշտ է առաջարկների ուսումնասիրության համար, սակայն ոչ ուշ, քան քվեարկության մեկնարկը: Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի խմբագրելու առաջարկի բովանդակությունը՝ անարգող արտահայտությունները հեռացնելու, ուղղագրական սխալներն ուղղելու և այլ շտկումներ կատարելու նպատակներով: Ստացված առաջարկների հետ կապված հարցերի դեպքում Հարթակի ադմինիստրացիան իրավունք ունի կապ հաստատել առաջարկն ուղարկող Օգտատիրոջ հետ ճշտումներ իրականացնելու նպատակով: Առաջարկի հրապարակման կամ մերժման մասին Օգտատերը ստանում է համապատասխան ծանուցում իր էլ. հասցեին:
 
Քվեարկության կանոններ
 
Հարթակի քվեարկություններին իրավունք ունեն մասնակցել համակարգում գրանցված, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, համայնքի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները․․․․․․․․․․․․․․․․․․․․․ : Հարթակի քվեարկություններին իրավունք չունեն մասնակցել համակարգում գրանցված և քվեարկության օրը 18 տարին լրացած համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք, որոնք դատարանի օրինական ..................: Քվեարկել հնարավոր է մեկ և ավելի առաջարկի օգտին: Կատարված քվեարկությունը հնարավոր չէ ձևափոխել կամ չեղարկել:
 
Առաջարկների իրականացման կանոնները
 
Իրականացման հավակնում են այն առաջարկները, որոնք քվեարկության արդյուքում կհավաքեն ամենաշատ ձայներ և որոնց իրականացման բյուջեն ըստ հիմնական նախագծի նախահաշվարկային առաջադրանքի չի գերազանցի xxxxxxx (xxxxxxx միլիոն) ՀՀ դրամը: Քվեարկության արդյունքում նվազման կարգով՝ ըստ առավելագույն ձայների բաշխվածության հաջորդականության, իրականացմանը կհավակնի Հարթակի կանոններին և առաջարկի բյուջեի սահմանաչափին համապատասխանող հաջորդ առաջարկը: Առաջարկի իրականացման համար կազմվում է նախագծանախահաշվարկային առաջադրանք և հայտարարվում է բաց մրցույթ: Ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:
 
Մեկնաբանությունների կանոններ
 
Հարթակում առաջարկները կարող են մեկնաբանվել ինչպես Կայքում գրանցվաած, այնպես էլ "անանուն" Օգտատերերը: Մեկնաբանությունները չպետք է պարունակեն անպարկեշտ, վիրավորական, այլ անձանց իրավունքները ոտնահարող արտահայտություններ, ինչպես նաև գովազդի տարրեր և ծառայությունների նկարագրեր: Հարթակի ադմինիստրացիան իրավունք ունի իր հայեցողությամբ հեռացնելու մեկնաբանությունները:
 
! Հարթակի կանոնները միտումնավոր խախտող օգտատերերի մուտքը կարող է արգելափակվել Կայքի ադմինիստրացիայի կողմից:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner