Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2024 թվականի 13 մայիսի թիվ 90 նախագծման թույլտվությունը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 11 հասցեում Վարդան Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-024-0217-0002, վկայական N 31082023-09-0001) 0,41680հա հողատարածքից 0,36410հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ գոյութուն ունեցող անասնաշենքին կից օժանդակ շինություն կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|