Ներկայումս պատմաճարտարապետական հուշարձաններով և ավանդույթներով հարուստ Հին Գորիսի պահպանումն ու շահագործումն անհրաժեշտություն է։ Հին Գորիսը ազգային կարևորության պատմամշակութային հուշարձան է։ Այն իրենից ներկայացնում է բնական և ճարտարապետական հուշարձան։
Սյունիքի պատմական և մշակութային հուշարձանների պաշտոնական ցանկում ներառվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Մելիքի եկեղեցին, 52 ժայռապատ բլուրը, Ձագեձորի բերդը, Վարարակն գետի վրա անցնող կամրջի վրա նավթամղիչ կայանը, հին գերեզմանատունը և բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր։ Ուստի կարևոր է դեպի այս պատմական նշանակության բնակատեղի տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Թեև Հին Գորիս տանող ճանապարհը կարևոր նշանակություն ունի, սակայն ներկայումս գտնվում է դժվարանցանելի վիճակում և անհրաժեշտ է այն վերականգնել։
Քաղաքի պատմական միջուկի վերականգնման ծրագրի շրջանակներում ամբողջովին վերականգնվում են փողոցները, հին տների արտաքին տեսքը, պատշգամբները, կարմիր տանիքները, ծրագրի տրամաբանական շարունակությունը ապահովելու նպատակով կարևոր է վերականգնել նաև դեպի Հին Գորիս տանող ճանապարհը։ Գորիս եկող զբոսաշրջիկների հիմնական այցելատեղին Հին Գորիսն է և որպես այցեքարտ՝ հրատապ է դեպի պատմական բնակատեղի տանող ճանապարհի հիմնանորոգումը։
|