Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.2024 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 հասցեի անշարժ գույքը (732,6քմ անասնաշենքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.0784 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-076-0050-0002), աճուրդի մեկնարկային գինն է՝ 1400000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 07 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-44):
2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: |