Քարահունջ բնակավայրում տարիներ շարունակ կոյուղագծերի հիմնանորոգման հարցն օրակարգային է։ Բանակավայրում մոտ 60 տոկոսով կոյուղու համակարգ չլինելու պատճառով կոյուղաջրերը թափվում են գյուղի փողոցներով անցնող առվակներով, այնտեղից էլ՝ Վարարակն գետը։
Հատկապես տաք եղանակներին բնակավայրերում ստեղծվում է հակասանիտարական վիճակ, և գարշահոտությունը տարածվում է ամբողջ բնակավայրով։ Որոշ ժամանակահատվածներում կոյուղագծեր կառուցվել են և միացվել գործող ցանցին, որը թափվում է բնակավայրի մանկապարտեզի հարևանությամբ գտնվող դիտահորը՝ ստեղծելով անելանելի վիճակմանկապարտեզի և գյուղի բնակիչների համար։ Անհրաժեշտ է կառուցել նաև մաքրման կայան։ Նշյալ խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնվում է բնակիչների կողմից։ Հակասանիտարական վիճակը շտկելու համար անհրաժեշտություն է առաջացել միջոցներ ձեռնարկել։ |