Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 116-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԴԻ ՁՈՐ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,35508 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով,  75-րդ հոդված 1-ին մասի 1-ԻՆ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գորիսի բաժնի 2025 թվականի օգոստոսի 13-ի №78-1/3-1830 գրությունը և  Գորիս  համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սանդի ձոր 1-ին թաղամասի թիվ 42 հասցեի 0,35508 հա բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0201-0002) հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնին՝ վթարված կամ բաժին տեղափոխված տրանսպորտային միջոցները պատշաճ կայանելու համար՝ նպատակ ունենալով Գորիսի բաժնի դիմացի հատվածում քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու, ինչը դժգոհություն էր առաջացրել բնակիչների շրջանում։

  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

Կողմ -11

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(5.43 Կբ)
(1.21 Մբ)
(1.30 Մբ)
(1.30 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner