Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի N2/փ-308 դրական եզրակացությունը
- «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Ներքին Խնձորեսկ բնակավայրի համակցված փաստաթղթում՝ համաձայն հավելվածի, կատարել լրացում և որպես առաջնահերթ միջոցառում, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից 0.474 հեկտար, որից գյուղատնտեսական նշանակության 0.34257 հեկտար վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0106-0001), արդյունաբերության ընդերքօգտագործման ևբայլ արտադրական նշանակության 0.13143 հեկտար «գյուղատնտեսական արտադրական» գործառնական նշանակության հողամաս (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0106-0001) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
- Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0.474 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
-
Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|