Նպատակ | Երևան-Արցախ միջպետական ճանապարհից Գորիս մտնող գլխավոր մուտքն ազդարարող ճանապարհն ամբողջովին քարուքանդ էր, գրեթե անանցանելի։ Ճանապարհն անհիշելի ժամանակներից չէր նորոգվել, մինչդեռ այն ոչ միայն ռազմավարական, նաև տնտեսական նշանակություն ունի։ Հաշվի առնելով նշված ճանապարհի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, անհրաժեշտություն էր առաջացել պատշաճ ուշադրություն դարձնել և վերակառուցել այն։ Ծրագրին նախորդող տարին ճանապարհի հիմնանորոգումն իրականացվեց սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, սակայն միջոցների սղության պատճառով հարակից շենքերի բակերի և ճանապարհի շարունակությունը մնաց անբարեկարգ, մինչդեռ պլանավորված էր, որ հաջորդ տարի այն պետք է շարունակություն ունենա և ներառվի սուբվենցիոն ծրագրում։ Քանի որ թաղամասը ռազմավարական ու տնտեսական նշանակություն ունի, անհրաժեշտ է այն ամբողջական բարեկարգ տեսքի բերել՝ ստեղծելով արդյունավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ հարակից տարածքներում գործող բիզնեսների, օբյեկտների համար։ Ուստի համայնքի հիմնական խնդիրն է բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ գործող բիզնեսների համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել իրենց տնտեսական հնարավորությունները, խթանել նոր բիզնեսների ստեղծման հնարավորությունները։ Այս առումով առաջնահերթ են ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և այլ խնդիրների լուծումը։
Գորիսն առանձնատների քաղաք է, գլխավոր փողոցների բարեկարգման, մայթերի հիմնանորոգման հարցը օրակարգային է, քանի որ տարիներ շարունակ իրականացվել են փոսալցման աշխատանքներ և ասֆալտի հիմնական շերտը քայքայվել է։ Անհրաժեշտ է խնդիրը լուծել ոչ թե ժամանակավոր, այլ նպաստել որպեսզի երկարաժամկետ արդյունք ապահովվի։Հաշվի առնելով, որ Մաշտոցի փողոցը քաղաքի գլխավոր մուտքն է ազդարարում և այդ փողոցի վրա են գտնվում զբոսաշրջային հիմնական ենթակառուցվածքները, անհրաժեշտ է հիմնանորոգել՝ շարունակաբար փորձել ժամանակ առ ժամանակ ներդրումներ կատարելով ավարտին հասցնել էական նշանակության փողոցի ամբողջական բարեկարգումը։ |