Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 62-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2020 թվականի N 62-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29) կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 67-րդ հոդվածի դրույթներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14հոդվածի 8-9 կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումների, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020թվականի հուլիսի 1-ի N 77 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի նախատեսվում է Խնձորեսկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողերից 0.25 հեկտարը /ծածկ. 09-045-0103/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղարտադրական օբյեկտներ» գործառնական նշանակությամբ՝ սպանդանոց կառուցելու նպատակով:
  2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոխված 0,25 հա հողամասերը աճուրդային կարգով օտարել, մեկ քառակուսի մետրը 810 (ութ հարյուր տասը) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
  3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 


Կողմ -8

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ)
(151.70 Կբ)
(1.27 Մբ)
(419.63 Կբ)
(859.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner