| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  16  փետրվարի  2024 թվականի N 16-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  «ՖԴՀ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  0,455 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի հունիսի 19-ի թիվ 52 նախագծման թույլտվությունը  և առաջարկությունը,  
- Գորիս համայնքի Վերիշեն գյուղի վարչական սահմանում գտնվող «ՖԴՀ Ագրո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-096-0353-0005 ) 0.455 հեկտար գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքը  փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի  կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝  բրդի վերամշակման արտադրամաս կառուցելու համար:
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
 
 
  | 
 Կողմ -13  ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(1.34 Մբ)
  |  
  | 
(2.03 Մբ)
  |  
  | 
(885.42 Կբ)
  |  
  | 
(16.99 Մբ)
  |  
  | 
(159.18 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |