Նպատակ | Համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ձևավորվում է համայնքի ղեկավարի նախընտրական ծրագրային դրույթների, համայնքի հնարավորությունների ու ներուժի գնահատման, կառավարության, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններից սպասվելիք ծրագրերից, տեղական հարկերից եւ տուրքերից գոյացող գումարների նախնական բաշխումների, համայնքի բնակիչների նվիրատվություններից նախատեսվող օգնությունների նպատակային օգտագործման հիման վրա: Սույն քառամյա ծրագիրն իրենից ներկայացնում է համայնքի սոցիալտնտեսական իրավիճակի համալիր վերլուծության եւ առկա մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծումը եւ նպատակային բյուջետավարման գործընթացի հստակ իրականացումը: |