Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 4
 
ԱնվանումԳորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգում
Նպատակ

Գորիս համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունը համայնքի տիպային ամենախոշոր շենքային պայմանններ ունեցող կառույցներից է, որը կառուցվել է 1966 թվականին։ Շահագործման հանձվելուց հետո այն երբևէ չի նորոգվել, գտնվում է անմխիթար վիճակում, և շենքի պահպանության հարցը օրակարգային է համայնքի համար։ ՆՈՒՀ հաճախում են թվով 120 երեխա, մինչդեռ նախկինում այն ընդունել է 180-ից ավելի երեխաներ։ Շենքն այս պահին խիստ անմխիթար վիճակում է, և երեխաների կրթության, դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններն անբավարար են։ Գործող խմբասենյակները խիտ են, գերհագեցած և երեխաների լրացուցիչ ընդունելություն  չի կատարվում։ Ուստի համայնքի համար առաջնային խնդիր է բարելավել ամենախիտ բնակեցված թաղամասում գործող ՆՈՒՀ-ի շենքային պայմանները, բարելավել համայնքին մատուցվող ծառայության որակը՝ նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներին ներգրավելով կրթադաստիարակչական աշխատանքներում՝ ծնողների համար աշխատանք ունենալու հնարավորություններ ստեղծելով։ ՆՈՒՀ-ի նորոգման ծրագրի նպատակն է ստեղծել հարմարավետ միջավայր և պայմաններ՝  նպաստելով համայնքի երեխաների բնականոն և համակողմանի զարգացմանը, նախադպրոցական որակյալ կրթության ապահովմանը, նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարելավմանը և մատչելիությանը։

Ժամանակահատված01/06/2022 - 30/12/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(6.70 Մբ) 5 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(1.55 Մբ) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու N 56-Ա որոշում
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner