Թումանյան փողոցը Գորիս քաղաքի ամենախիտ բնակեցված թաղամասերից է ու թեև քաղաքի կենտրոնից գտնվում է ոչ այնքան մեծ հեռավորության վրա, բայց գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ճանապարհը գրեթե անանցանելի է և վերակառուցելու հրատապությունը խիստ արդիական է։
Թեև ներդրումների տեսանկյունից փողոցը կարող է մրցունակ լինել, քանի որ տեղանքի, բարձր դիրքում գտնվելու, գրավչության տեսանկյունից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, այնուամենայնիվ ներդրումային ծրագրեր չեն իրականացվում, քանի որ ամբողջովին քարուքանդ ճանապարհները թաղամասը կենտրոնին կապող հաղորդակցումը խզել են և անգամ տաքսի ծառայություններն են հրաժարվում նշված ուղղություններով ծառայություն մատուցել։ Անձրևային եղանակներին գրունտային ջրերի հոսքը քանդում է ճանապարհները և առավել վատթարացնում ստեղծված իրավիճակը։
Թաղամասի հիմնանորոգումը համայնքի ներհամայնքային ճանապարհային ցանցի բարելավման առումով կարևոր քայլ կկատարվի՝ խուսափելով հետագա վատթարացումից։ Հաշվի առնելով տվյալ թաղամասի սոցիալ-տնտեսական նշանակությունը՝ անհրաժեշտություն է առաջանում պատշաճ ուշադրություն դարձնել և քայլեր ձեռնարկել վերակառուցման ուղղությամբ։ Գորիսը զբոսաշրջության ոլորտում մրցունակ ծառայություններ առաջարկող և անընդհատ զարգացող քաղաք է, որի դինամիկ զարգացումը նկատելի է ինչպես զբոսաշրջիկների հոսքի, այնպես էլ նոր ծառայությունների ավելացման հարցում։ Ուստի համայնքի հիմնական խնդիրն է բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ գործող բիզնեսների համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել տնտեսական հնարավորությունները։ Այս առումով առաջնահերթ են նաև ծրագրով հիմնանորոգման ներկայացվող ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և այլ խնդիրների լուծումը։
Նշված ճանապարհի մի հատվածը վերակառուցվել է 2022թ․ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ուստի երկրորդ հատվածը պետք է ավարտին հասցվի։ |