Այսօր: Կիրակի, 16 Մարտի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2025 թվականի N 11-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 17/7 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,0042հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0081)՝ մառան կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ: 

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի 14-րդ փողոցի թիվ 43 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,1275հա հողատարածքը (ծածկ. 09-045-0005-0008)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ: 

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 17/16 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,001984հա հողատարածքը (ծածկ. 09-003-0102-0038)՝ ավտոտնակ կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 7000 ՀՀ դրամ: 

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 17/17 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,001984հա հողատարածքը (ծածկ. 09-003-0102-0037)՝ ավտոտնակ կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 7000 ՀՀ դրամ: 

 2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:


Կողմ -11

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.25 Մբ)
(2.24 Մբ)
(5.61 Մբ)
(5.61 Մբ)
(5.91 Կբ)
(174.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner