Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 63-րդ հոդվածներով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով, 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 3-ի N-2/փ-278 և 2024 թվականի հուլիսի 24-ի N-2/փ-310 դրական եզրակացությունները, Հայաստանի Հանարպետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ««Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 702-Ա որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Համայնքային սեփականություն հանդիսացող 09-003-0331 կադաստրային ծածկագրով 50,0հա ընդհանուր մակերեսով (42,38532 հա վարելահող, 7,61468հա արոտավայր) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերը և 09-003-0097-0001 կադաստրային ծածակագրով 1,60014 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել 50,0 հեկտար ընդհանուր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ և 1,60014 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
1.2 Համայնքային սեփականություն հանդիսացող 09-003-0093-0013 կադաստրային ծածկագրով 1,04641 հա մակերեսով ջրային հողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Տալ համաձայնություն սույն որոշման 1-ին կետի 1.1 և 1.2 ենթակետերի հողերի նպատակային նշանակության փոփոխության գրանցման աշխատանքները ավարտելուց հետո անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, 6.58804հա հողատարածք «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական համալիրի և 50հա հողատարածք «խելացի» անասնաշենքի ու անասնապահության կենտրոնի կառուցման համար:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|