|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2025 թվականի N 109-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 2-ին ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,0247հա մակերեսով, 09-110-0027-0060 կադաստրային ծածկագրով հողատարածքը, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 93 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված հողամասերի ցանկում, քաղաքացու սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար հանել համայնքային սեփականության գույքի ցանկից և համարել, որ այն համայնքային սեփականություն չէ։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -10 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(3.56 Մբ)
|
 |
(2.83 Մբ)
|
 |
(2.69 Մբ)
|
 |
(4.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|