Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ /29.3.2.8/35294-2021 գրությունը
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 100,8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
2.Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: