Այսօր: Երեքշաբթի, 31 Հունվարի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14.
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 14.


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով

1.2022 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/10 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.00250հա հողատարածքը /ծածկ. 09-003-00325-0001-ից/՝ ավտոտնակ կառուցելու համար՝ 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0,08000հա հողատարածքը /ծածկ. 09-003-0209-0001-ից/՝ հասարակական շինություն կառուցելու համար՝ 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արևշատ 1-ին փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0,00880հա հողատարածքը /ծածկ. 09-003-0121-0075/՝ բնակելի տուն կառուցելու համար՝ 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1900 ՀՀ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(413.25 Կբ)
(292.21 Կբ)
(570.33 Կբ)
(2.03 Մբ)
(5.38 Կբ)
(1.36 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner