Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/10/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/11/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով աշնանացան ցորենի մշակության կատարվող հիմնական աշխատանքների նախատեսված ծախսերի 50 տոկոսը՝ 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80000 դրամ:

Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Շահառուները մինչև ցանքի իրականացումը Ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են /1-ին դիմում/ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։

Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝

անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը, կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկատվություն, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն) և դրա հիմք հանդիսացող փաստաթղթերը։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը.

գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին փոխանցելու մասին․ հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ /օրինակ՝ գարնանացան/:

Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են /2-րդ դիմում/ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել սերմերի ձեռքբերման փաստաթղթերը /հանձնման-ընդունման ստացական/, սերմերի պարկերի պիտակները, սերմացուի գումարի փոխանցման անդորրագիրը և այլ փաստաթղթեր:

Հարցերի դեպքում դիմել Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժին

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner